«Եվրո-2012»-ի ժամանակ ուկրաինական մարզադաշտերում կարգելվի ծխելը

«Եվրո-2012»-ի ժամանակ ուկրաինական մարզադաշտերում կարգելվի ծխելը. Սպորտ

Ուկրաինայի Ազգային ժողովը որոշում է կայացրել «Եվրո-2012»-ի՝ երկրում կայանալիք խաղերի ընթացքում բոլոր մարզադաշտերում արգելել ծխելն ու գովազդել ծխախոտը: Համապատասխան օրենքն ընդունվել է 303 կողմ ձայներով:

Օրենքի համաձայն՝ նախատեսվում է արգելել ծխելը, ինչպես նաև ցանկացած ծխախոտ գովազդելը բոլոր մարզական կառույցներում, որտեղ անցկացվելու են «Եվրո-2012»-ի միջոցառումներ: Արգելված է նաև ծխախոտի հետ կապ ունեցող ապրանքատեսակների վաճառքը: Անգամ բոնուսի կարգով`այլ ապրանք գնելու կամ ծառայությունից օգտվելու համար ծխախոտ նվիրելն արգելվում է:

www.1in.am

« Բոլոր նորությունները